Կապանի լեռնահարստացման կոմբինատն արդեն ավանդույթ է դարձրել Նոր տարվա նախաշեմին բարի անակնկալներ անել համայնքի փոքրիկներին։ Տոնական նվերներով շրջայցի մեր առաջին հասցեն Գեղանուշ բնակավայրն էր, որի փոքրիկ բնակիչներին փոխանցվեցին ընկերության Ամանորի նվերները։
Ամանորի նախաշեմին այցելեցինք նաև ընկերության՝ 44-օրյա պատերազմում զոհված աշխատակիցների ընտանիքներին, շնորհավորեցինք գալիք տոները և հանձնեցինք Ամանորի նվերներ։
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» և «Էս Ընդ Էյ Մայնինգ» ընկերություններն անակնկալ մատուցեցին նաև իրենց աշխատողների երեխաներին։ Շուրջ 1300 երեխայի նվեր-փաթեթներ հանձնեցին Ամանորի ամենասիրելի հերոսները՝ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը։