Այսօր երկրաբանի մասնագիտական օրն է

Այն ավանդաբար նշվում է ապրիլի առաջին կիրակի օրը: Այս տոնի ստեղծումը նախաձեռնել են մի խումբ հայտնի խորհրդային երկրաբաններ ՝ ակադեմիկոս Ալեքսանդր Յանշինի գլխավորությամբ: Երկրաբանությունը գիտություն է, որը համակողմանիորեն ուսումնասիրում է երկրի մակերևույթը և ներքին տարածքը և դրանցում տեղի ունեցող գործընթացները: Այս գիտության ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական օբյեկտները ապարներն են: Այսօր աշխարհում տեսական և գործնական երկրաբանության կարևորությունն էապես աճում է: Ներկայումս չկա տնտեսության այնպիսի հատված, որը չպահանջեր հանքային հումք, վառելիք կամ էներգետիկ ռեսուրսներ: Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերության ոլորտն ևս անհնար է պատկերացնել առանց երկրաբանության: Հայաստանի տնտեսությունն այլ դիմագիծ կունենար առանց հանքարդյունաբերության, ընդերքի հումքային ու տնտեսական ներուժի բացահայտման, ուստի մեր երկրի զարգացումն ու առաջընթացն անհնար է պատկերացնել նաև առանց երկրաբանի կատարած աշխատանքի։
Հարգելի ՛ գործընկերներ,
Շնորհակալ ենք, որ ձեր մասնագիտական ունակություններն ու կարողությունները ծառայեցնում եք ի նպաստ ձեռնարկության, ինչպես նաև երկրի տնտեսության զարգացմանը:
Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում ենք ամենայն բարիք, առողջություն և մասնագիտական հաջողություններ: