Այցելություն «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոն

Չաարատ Կապան ընկերությունը  Կապան համայնքում սոցիալական աջակցության գործունեություն իրականացնող կազմակերպությունների  խնդիրները մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում:

Այս համագործակցության շրջանակներում հերթական աջակցությունը  «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոնի համար էր, որտեղ շուրջօրյա խնամք են ստանում 16 շահառու:  Տարեցների սպասարկման կենտրոնին «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության  կողմից վառելիք տրամադրվեց, որը եղանակային պայմաններից ելնելով առաջնային էր կենտրոնի համար:

Օրերս Չաարատ Կապան ընկերության աշխատակիցները նաև այցելեցին տարեցների սպասարկման կենտրոն,  ծանոթացան շահառուների  համար ստեղծված  կացության պայմաններին, նրանց  առօրյային, ինչպես նաև առկա խնդիրներին:

Կենտրոնի  աշխատակիցները նշում են, որ շահառուներին թեկուզ ամենափոքր աջակցությունն ու ուշադրությունն ուրախացնում է,  և նման նախաձեռնությունների շնորհիվ   նրանք ևս  մեկ անգամ գիտակցում են, որ միայնակ չեն:  Նրանք շնորհակալություն հայտնեցին Կապանի կոմբինատին, իրենց խնդիրներին արձագանքելու և մշտապես աջակցելու համար:

Արծվաբույն տարեցների սպասարկման կենտրոնը գտնվում է Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում։ Կենտրոնը կացարան և շուրջօրյա բազմապիսի ծառայություններ է տրամադրում այն տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր մասամբ կամ ամբողջովին կորցրել են ինքնասպասարկման կարողությունը և ունեն խնամքի ու ուշադրության  կարիք։