Ավանդույթի համաձայն այս տարի ևս, մայիսի 9-ի նախօրեին, ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն այցելել է Կապանում ապրող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, շնորհավորել նրանց Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Դավիթ Թովմասյանը զրուցել է վետերանների հետ, շնորհակալություն հայտնել նրանց՝ ծառայության ու կերտած հաղթանակի համար։ Վետերանները իրենց հերթին կիսվեցին պատերազմի տարիների հիշողություններով ու մարտական ուղով։
Հաղթանակի 76 ամյակի առթիվ, Հայրենականում ներդրում ունեցած ավանդի համար վետերանները ընկերության կողմից արժանացան դրամական աջակցության:
Մեր հայրենակիցների, հաղթանակ կրած վետերանների սխրանքը գնահատելն ու արժևորելը յուրաքանչյուրիս պարտքն է, հատկապես նրանց կենդանության օրոք: Վետերանների համար միշտ շատ կարևոր է եղել զգալ բոլորի աջակցությունն ու գնահատված լինելը, որը մենք այսօր, այցի ընթացքում, մեկ անգամ ևս զգացինք։