Ավանդույթի համաձայն, այս տարվա մայիսի 9-ին ևս ընկերության ուշադրության կենտրոնում Կապանում ապրող Հայրենական մեծ պատերազմի վետերաններն են, որոնց շարքերը, ցավոք, արդեն շատ են նոսրացել։
Հաղթանակի օրվա առթիվ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն այցելել է վետերաններին, շնորհավորել նրանց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով: Դավիթ Թովմասյանը ընկերության ողջ կոլեկտիվի անունից շնորհակալություն է հայտնել նրանց՝ ծառայության ու կերտած հաղթանակի համար։ Վետերանները իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ջերմ վերաբերմունքի ու իրենց չմոռանալու համար։
«Մենք շատ ենք գնահատում այս մոտեցումը, ավելին` այս տարիքին արդեն ապրում են այս ամենով, երբ գիտակցում ես, որ քո ու քո զինակից ընկերների կատարածը չի մոռացվել, ավելին՝ արժանանում է նման վերաբերմունքի»․- իր խոսքում նշեց Կապանի վետերաններ խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանը։
Հաղթանակի օրվա առթիվ, Հայրենականում ներդրում ունեցած ավանդի համար, վետերանները ընկերության կողմից ստացան դրամական աջակցություն:
Մեծ հայրենականի պատվելի վետերաններ, շնորհավորում ենք ձեզ հաղթանակի օրվա առթիվ, դուք այն հերոս մարդիկ եք, որոնք անցել են դժվարությունների միջով և այնպես արել, որ մենք կարողանանք ապրել ու աշխատել խաղաղ պայմաններում, ձեր սխրանքով սերունդ է մեծացել ու Հայրենիքի արժանավոր զավակ դաստիարակվել։
Սիրելի’ վետերաններ,
Դուք արժանի եք խորին հարգանքի և մշտական բարձր գնահատանքի:
Շնորհակալ ենք Հաղթանակի համար։