Կապանի համայնքապետարանը կազմակերպել էր համայնքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների միջև վոլեյբոլի մրցաշար, որին մասնակցեց նաև Չաարատ Կապանի աշխատակիցներից կազմված թիմը։
Մրցաշարի բոլոր խաղերին թիմը հաջողությամբ հանդես եկավ՝ դառնալով ֆավորիտ բազմաթիվ երկրպագուների համար։ Հունիսի 17-ին կայացած եզրափակիչ խաղում Չաարատ Կապանն արժանացավ մրցանակային 2-րդ տեղին։
Առաջին 3 տեղեր զբաղեցրած թիմերը Կապանի համայնքապետարանի կողմից պարգևատրվեցին դրամական պարգևով։
Ընկերությունը ներկայացնող թիմի որոշմամբ, ստացած մրցանակը նվերների տեսքով կտրամադրենք կապանցի
երեխաներին։