Ապրիլի 28-ն աշխարհի շատ երկրներում նշում են աշխատանքի անվտանգության և առողջապահության օրը, որը մեկ առիթ է հիշեցնելու համար, որ պատշաճ, անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների ապահովումը բոլորիս պարտականությունն է։ Յուրաքանչյուր տարի ընկերությունը իրականացնում է տարբեր ձևաչափի միջոցառումներ՝ աշխատանքի անվտանգության թեմայով։

Այս տարի ընկերության աշխատանքի անվտանգության և առողջապահության բաժնի կողմից իրազեկման դասընթաց անցկացվեց Գեղանուշի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտների համար։ Աշակերտներին իրենց հասանելի բառերով և պաստառներով ուսուցանվեց՝ ինչպես պետք է յուրաքանչյուր աշակերտ կարողանա թե առօրյայում և թե դպրոցում ցանկացած գործողություն կատարելիս գիտակցի դրա ռիսկերն ու պահպանի նախ իր, հետո շրջապատի անվտանգությունը։

Աշխատանքի վտանգների և ռիսկերի վերաբերյալ իրազեկության և գիտելիքների բարձրացումը, ինչպես նաև դրանց կանխարգելումն ու վերահսկումը առանցքային է ու կարևոր է , որ մեզանում անվտանգ շարժվելու մշակույթը ձևավորվի հենց փոքր տարիքից։

Ընկերության կողմից իրազեկվածության նման դասընթացներ շարունակական կլինեն։