Ավանդույթի համաձայն այս տարի ևս մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության աշխատակիցներն այցելեցին Կապանում ապրող Հայրենական պատերազմի վետերաններին: Հաղթանակի 75 ամյակի առթիվ, Հայրենական մեծ պատերազմում մեծ ներդրում ունեցած ավանդի համար հայրենականի վետերանները ընկերության կողմից արժանացան դրամական աջակցության:
Մեր պապերի սխրանքը գնահատելն ու արժևորելը յուրաքանչյուրիս պարտքն է: Վետերանների համար միշտ շատ կարևոր է եղել զգալ բոլորի աջակցությունն ու գնահատված լինելը:
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 7000 կապանցի. նրանցից 3036-ը տուն չվերադարձավ: Կապանն ունեցավ Խորհրդային միության 3 հերոս: