Ավանդույթ դարձած ծառատնկի մեկնարկը տրված է

Ապրիլի 19-ին Գեղանուշ բնակավայրում իրականացվեց ծառատունկ՝ ընկերության աշխատակիցների ու համայնքի բնակիչների մասնակցությամբ։
Ծառատունկին մասնակցում էին նաև ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը և Չաարատ Գոլդ Հոլդինքսի արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը։ Միջոցառմանը իրենց կարևոր ներդրումն ունեցան Գեղանուշի միջնակարգ դպրոցի աշակերտները, ովքեր մեծ ոգևորությամբ մասնակցեցին ծառատունկին։ Մինչ աշխատանքների մեկնարկը աշակերտների հետ անցկացվեց բաց դաս, ներկայացվեցին շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության և նման միջոցառումների կարևորության մասին, իսկ աշակերտները իրենց հերթին խոստացան խնամել տնկած ծառերը։ Ծառատունկին մասնակցելու համար, որպես խրախուսանք աշակերտները ընկերության կողմից նաև նվերներ ստացան։
Այս ծրագրի համար ձեռք է բերվել շուրջ 400 տնկի՝ թխկի, բարդի, գլեդիչիա, կատալպա տեսակների, որոնք մթնոլորտային օդում առկա աղտոտիչները կլանելու հատկություն ունեն:

Ծառերի հետագա  խնամքը իրականացվելու է ընկերության աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ համատեղ։

Նշենք, որ ծրագիրը դեռ չի ավարտվել, առաջիկայում ծառեր կտնկվեն նաև ընկերության տարածքում, ինչպես նաև Կապան համայնքի այլ բնակավայրերում։