Ընկերության բժշկական կենտրոնում անցկացվեց «Բաց դռների օր», որի շրջանակներում Երևան քաղաքի «ԱՋԱՓՆՅԱԿ» բժշկական կենտրոնից ժամանած բժիշկ-մասնագետները իրականացրեցին գործիքային հետազոտություններ և մասնագիտական խորհրդատվություն:
Ծրագրի շրջանակներում ընկերության 73 աշխատակից, հնարավորություն ունեցան հետազոտվելու և մասնագիտական խորհրդատվություն ստանալ 8 մասնագիտությունների գծով: Այս նախաձեռնությունը պարբերական բնույթ է ունենալու:
Հավելենք, որ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության և «ԱՋԱՓՆՅԱԿ» բժշկական կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում, ընկերության բոլոր աշխատակիցների համար «ԱՋԱՓՆՅԱԿ» բժշկական կենտրոնում գործում է 15 տոկոս զեղչ՝ բոլոր ծառայությունների համար, ներառյալ վիրահատությունները: