Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողները բնապահպանություն առարկայի իրենց հերթական դասընթացն անցկացրել են ընկերության տարածքում։
Պրակտիկ դասը նվիրված էր շրջակա միջավայրի վիճակի վերահսկողությանը՝ տեսական հարցերի քննարկումից հետո նրանք մասնագետների հետ այցելել են Գեղանուշի պոչամբար, որտեղ գործնականում ծանոթացել են գետի որակի վերահսկողության համար ընկերության բնապահպանության բաժնի մասնագետների կողմից յուրաքանչյուր ամիս իրականացվող ջրի նմուշառման և գետի հոսքի չափման աշխատանքներին, ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Հաշվի առնելով ուսանողների ցանկությունը և կարևորելով համայնքի հետ համագործակցությունը նաև այս ձևաչափով, նախատեսվում է նմանատիպ պրակտիկ դասերը ավանդույթ դարձնել և պարբերաբար իրականացնել ԲՈՒՀ-ում սովորող ուսանողների համար՝ պարտադիր հանդիսացող բնապահպանություն առարկայի շրջանակներում։