Դավիթ Բեկ գյուղական բնակավայրում վերաբացվեց վերանոգված նախակրթարանը

ՈՒրախ ենք տեղեկացնելու, որ բնակավայրի երեխաների համար կյանքի կոչված այս նախաձեռնությանը իր մասնակցությունը ունեցավ նաև Չաարատ Կապանը։ Ընկերության ֆինանսավորմամբ կառույցը համալրված է համապատասխան կահույքով և այլ պարագաներով: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները երեխաների դաստիարակությունն ու ժամանցը կազմակերպելու համար։
Շնորհավորում ենք բնակավայրի բնակիչներին ու շնորհակալ ենք, որ մեզ ևս հնարավորություն ընձեռնվեց մասնակցություն ունենալ այս գեղեցիկ նախաձեռնությանը։