Դավիթ Թովմասյանի ուղերձը հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ

Հանքարդյունաբերության ոլորտի  հարգելի ՛  հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ,

Յուրաքանչյուր տարի հուլիսի երրորդ  կիրակին   օրացույցում հանքագործի օրը նշանավորելը պատահական չէ: Այն հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս գնահատել   կատարված աշխատանքն ու պատվել այն նվիրումը, որով ոլորտի ներկայացուցիչներն իրականացնում են իրենց հայրենանպաստ առաքելությունը: Բոլորս ենք ըմբռնում հանքարդյունաբերության դերը երկրի տնտեսության զարգացման մեջ ու հատկապես Հայաստանում․ հանքարդյունաբերությունը այն ոլորտն է,  որը իր ուսերին է վերցրել հանրապետության տնտեսության զարգացման ամենամեծ բեռը,  մեր առօրյան այլ կլիներ առանց հանքագործի  կատարած աշխատանքի։

Առիթը օգտագործելով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ընտրել են այս մասնագիտությունները, շնորհակալ եմ այն ամենի համար ինչ անում եք դուք, սիրելի՛ հանքագործներ ու մետալուրգներ։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, մաղթում անվտանգ աշխատանք,  քաջ առողջություն  ու հոժարություն՝ երկրի տնտեսության համար կարևորագույն այս ճյուղը զարգացնելու համար։

 

Հարգանքով՝ Դավիթ Թովմասյան