Դավիթ Թովմասյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ գործընկերներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Լիահույս եմ, որ 2022թ-ը լինելու է առաջնահերթ խաղաղության, ծրագրերի իրականացման, արարման և ձեռքբերումների տարի:
Ամփոփելով անցնող տարին՝ պետք է ընդգծել, որ չնայած դժվարություններին 2021 թվականի ընթացքում ընկերությունը կարողացավ պահպանել արտադրության տեմպերը։
Անցնող տարում մեր կոլեկտիվը համալրվել է շուրջ 100 նոր աշխատակիցներով, յուրաքանչյուրին հնարավորություն տալով ոչ միայն սեփական աշխատանքով բարեկեցություն ապահովել իրենց ընտանիքների համար, այլ նաև մասնակից լինելու մեր սիրելի համայնքի համար բարիք ստեղծելու պատվաբեր գործին։
Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ տարվա ընթացքում մեզ հաջողվեց հայրենանպաստ կարևոր սոցիալական ծրագրեր իրականացնել։
2022 թվականի ընթացքում ևս շարունակելու ենք իրականացնել ընկերության որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը՝ մեր ակտիվ մասնակցությունն ու ներդրումն ունենալով Հայաստանի տնտեսական, կրթական, մշակութային և այլ նախաձեռնությունների իրականացմանը:
Հայրենակիցնե՛ ր,
Թող գալիք տարին բոլորիդ օջախներ ջերմություն ու հաջողություններ բերի:
Ու թող, որ 2022 թվականը խաղաղության և բարօրության տարի լինի Հայաստանի ու հայ ժողովրդի համար:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Հարգանքով ՝ Դավիթ Թովմասյան