Սիրելի գործընկերնե՛ր,
Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի` հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ,
Դուք ընտրել եք ամենապատվաբեր և ամենահամարձակ մասնագիտություններից մեկը․ Սա մեր տոնն է, քաջ և վճռական, աշխատանքին նվիրված մարդկանց տոնը:
Այս տոնը միշտ հպարտանալու առիթ է Հայաստանի տնտեսության հիմք հանդիսացող հանքարդյունաբերական ոլորտի նվիրյալների համար. ձեր արհեստավարժ աշխատանքի շնորհիվ է իրականանալի դառնում երկրի զարգացումը։
Հանքագործի համար չկա ավելի մեծ պարգև, քան տեսնել, որ իր աշխատանքի շնորհիվ նախակրթարաններ են կառուցվում, մշակութային կենտրոններ ու դպրոցներ բարեկարգվում, ճանապարհեր վերանորոգվում, սոցիալական բազմաթիվ ծրագրեր իրականացվում։
Համոզված եմ, որ համատեղ աշխատանքով՝ շարունակելու ենք մեր ավանդն ունենալ երկրի զարգացման ու մեր սիրելի Կապան համայնքի բարգավաճման գործում։
Հարգելի գործընկերնե՛ր,
Մեր ընկերությունը տասնամյակների հարուստ պատմություն ունի, դա կոլեկտիվի՝ ձեռնարկությանը բացարձակ նվիրվածության արդյունքն է։ Այդպես է եղել երեկ, այդպես է այսօր և այդպես կլինի վաղն ու ընդմիշտ։ Ուստի առիթը օգտագործելով, թույլ տվեք Չաարատ ընկերության ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր աշխատակցի անհատապես. շնորհակալ ենք, որ ձեր մասնագիտական կարողությունները ծառայեցնում եք ի նպաստ արտադրության անխափան աշխատանքի․ շնորհակալ ենք ձեզ նվիրվածության համար։
Եղեք առողջ, ձեզ ու ձեր ընտանիքներին բարեկեցություն եմ մաղթում, անվտանգ աշխատանք ու ձեր աշխատանքի արդյունքից հպարտության բազում առիթներ վայելելու բերկրանք։
Շնորհավո՛ր տոնդ, աշխատավո՛ր մարդ։
Հարգանքով՝ Դավիթ Թովմասյան