Դավիթ Թովմասյանի շնորհավորական խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի պատվելի՛ վետերաններ,

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:

Մայիսը մեզ հաղթանակներ բերեց՝ Ավարայրից մինչև Բեռլին ու Շուշի:

Այսօր մենք տոնում ենք ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, որում զգալի ներդրում ունեցան նաև մեր վետերանները, այլ նաև Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը, որով մի նոր կարևոր էջ բացվեց Հայաստանի ու Արցախի համար:

Մայիսյան հաղթանակները հայ ժողովրդի համար խաղաղություն, ազատություն և սեփական հայրենիքում արժանապատիվ կյանքով ապրելու հաղթանակներ էին:

Շնորհավորում եմ բոլորիս և հատկապես մեր վետերաններին ու ազատամարտիկներին մայիսյան տոների առթիվ, բոլորիդ տոնական բարձր տրամադրություն, քաջառողջություն և խաղաղ երկինք:

 

Հարգանքով ՝ Դավիթ Թովմասյան