Երկու աղբատար մեքենա՝ Կապան համայնքին

Օրերս Կապան համայնքը նվեր ստացավ կողային բարձման երկու աղբատար մեքենա: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում է իրականացվել նախաձեռնությունը, որի ընդհանուր արժեքը շուրջ 60 միլիոն դրամ  է: Համայնքային ներդրման առյուծի բաժինը  իր ուսերին է վերցրել Չաարատ Կապանը, որը սոցիալական ծրագրերի շրջանակում մասնակցում է համայնքի ճանապարհաշինական, առողջապահական, մշակութային և այլ աշխատանքների իրականացմանը:

Մեքենաների հանձման հանդիսավոր արարողությանը մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները ծանոթացան նոր տեխնիկայի հնարավորություններին: Բազմաֆունկցիոնալ այս մեքենաների շահագործումը  նպաստելու է Կապան խոշորացված համայնքի աղբահանության   արդյունավետ իրականացմանն  ու   սանիտարահիգիենիկ վիճակի  բարելավմանը: