Չաարատ Կապանի «հատուկ» հյուրերը ընկերության աշխատակիցների երեխաներն էին:

Նրանք շրջայց կատարեցին ընկերության տարածքում, որից հետո կտավի վրա պատկերեցին իրենց ստացած տպավորությունները ՝ հանքարդյունաբերության աշխատանքից: Մեր տաղանդավոր ու ապագա նկարիչներին գեղեցիկ կտավ ստանալու համար օգնել է կապանցի գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը:
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ու Դավիթ Դանիելյանին մեր երեխաների օրը տոն դարձնելու համար:
Համատեղ ուժերով արարված կտավը իր տեղն է գտնելու ընկերության վարչական շենքում: