Ընկերության բուժաշխատողները պարգևատրվեցին

Մայիսի 12-ը նշանավորվում է որպես բուժքույրերի միջազգային օր։

Մեր ընկերության գործունեության մեջ բուժքրոջ աշխատանքն անբաժանելի մաս է կազմում։ Նրանք ամենօրյա գրաֆիկով հոգում են մեր աշխատակիցների առողջության պահպանումը․ կատարում են դժվար ու պատասխանատու, բայց և միևնույն ժամանակ աներևակայելի հատուցվող ու շնորհակալ աշխատանք։
Օրվա առթիվ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն այցելել է ընկերության բժշկական կենտրոն, շնորհավորել բուժքույրերին մասնագիտական օրվա կապակցությամբ։
Դավիթ Թովմասյանը իր խոսքում ընդգծեց բուժքրոջ աշխատանքի կարևորությունը ինչպես ամենօրյա կյանքում, այնպես էլ հանքարդյունաբերության մեջ, և առիթը օգտագործելով, իր ու ընկերության ողջ անձնակազմի անունից, շնորհակալություն հայտնեց բուժքույրերին՝ հոգատար ու նվիրված աշխատանքի համար։
Ավանդույթի համաձայն, այս տարի ևս Դավիթ Թովմասյանը բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին դրամական պարգևներ հանձնեց։
Սիրելի բուժքույրեր, մեկ անգամ ևս շնորհավորում ենք ձեզ․ դուք ընտրել եք ամենամարդասիրական մասնագիտություններից մեկը, ձեր կատարած աշխատանքի համար ամեն օր ենք երախտապարտ։