Չաարատ Կապանը, շարունակելով իրականացնել կանաչ տարածքների ընդլայնման ծրագրեր, այս անգամ նախաձեռնել էր ծառատունկ՝ աշխատակիցների և նրանց երեխաների մասնակցությամբ։ Ծառատունկն իրականացվեց Կապան համայնքի տարածքում ։ Ընդհանուր ձեռք էր բերվել շուրջ 1200 տնկի՝ սոճենի, խնձորենի, տանձենի և կաղնի արեւելյան տեսակի։
Աշխատակիցները մեծ ոգևորությամբ ու սիրով մասնակցեցին ծառատունկին, որը նպաստելու է Կապան համայնքի կանաչապատմանը և շրջակա միջավայրի էկոլոգիական մաքրությանը:
Ծառատունկին մասնակցելու համար երեխաներին որպես խրախուսանք տրվեց նաև շնորհակալագրեր՝ որը ևս մեկ քայլ է նրանց մեջ փոքր տարիքից սերմանելու բնության նկատմամբ սեր ու հոգատարություն։