Աշխատակիցների անվտանգությունն ու հանրային առողջությունն առաջնային համարելով ՝ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունում ևս ձեռնարկվում են կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ուղղված լրացուցիչ միջոցներ:
Մասնավորապես իրականցվում են սանիտարահիգիենիկ խիստ հսկողություն, ընկերության բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից պարբերաբար իրականացվում ՝ ջերմաչափում, աշխատակիցներին տրամադրվում են պաշտպանիչ պարագաներ: Իnչպես նաև ընկերության ողջ տարածքում տեղադրված են կորոնավիուսից պաշտմանելու վերաբերյալ իրազեկման պաստառներ:
Հատուկ ախտահանիչ նյութերի միջոցով ախտահանվում են աշխատակիցներին տեղափոխող փոխադրամիջոցները, գրասենյակները, ընկերության ողջ ստորաբաժանումները՝ ներսից ու դրսից: Յուրաքանչյուր հերթափոխից առաջ և հետո ախտահանվում են նաև հանքուղիներն ու աշխատանքային տեխնիկան:
Կուտակումներից խուսափելու համար նաև փոխվել է ճաշարանի աշխատանքը՝ աշխատակիցներին տրամադրելով լանչ բոքսեր, իսկ աշխատակիցների մի մասն անցել են ամբողջապես կամ հերթապահության սկզբունքով հեռահար աշխատանքի։