Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը մասնագիտական բարձր վարպետության, բարեխիղճ աշխատանքի, արտադրության արդյունավետության բարձրացման գործում ներդրում ունենալու համար ընկերության 18 աշխատակցի հանձնեց շնորհակալագրեր եւ դրամական պարգևներ։
Այս տարի գլխավոր տնօրենի շնորհակալագրով են խրախուսվել նաև ընկերությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող մի շարք աշխատակիցներ ևս։
Մասնագիտական տոնի առթիվ ընկերության 2 աշխատակից Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից պարգևատրվեցին միության հուշամեդալով ու դրամական պարգևով։
Շնորհավորում ենք պարգևատրված աշխատակիցներին և մաղթում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ։