«Չաարատ Կապանում» արդեն ավանդույթ է դարձել հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրվա առթիվ պարգևատրել ընկերության լավագույն աշխատակիցներին: Այս տարի ևս ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի կողմից մասնագիտական բարձր վարպետության, բարեխիղճ աշխատանքի, արտադրության արդյունավետության բարձրացման գործում ներդրում ունենալու համար ընկերության 15 աշխատակից արժանացավ շնորհակալագրի եւ դրամական պարգևի։
Չխախտելով ավանդույթը՝ Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ևս ընկերության 4 աշխատակցի լեռնամետալուրգիայի ոլորտում ներդրած ավանդի և «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունում արգասաբեր գործունեության համար պարգևատրել է միության հուշամեդալով ու դրամական պարգևով։
Այս տարի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում երկարամյա գործունեության և աշխատակիցների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում ունեցած ավանդի համար Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հուշամեդալով, ինչպես նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատվոգրով պարգևատրվեց ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը:
Շնորհավորում ենք պարգևատրվածներին և մաղթում նորանոր հաջողություններ: