Կապանի պատմության թանգարանում նոր սրահ բացվեց

 «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության և Կապանի համայնքապետարանի հետ համագործակցության հերթական ծրագիրը ևս կյանքի կոչվեց: Սեպտեմբերի 21-ին շահագործման հանձնվեց Չաարատ Կապանի  կողմից վերանորոգված  Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանի նոր սրահը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին   Չաարատ Կապան ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը  և այլ հյուրեր:  Նոր սրահը նվիրված է  լինելու Սյունիք հանքարդյունաբերական կազմակերպությունների պատմությանը, որտեղ կցուցադրվեն արխիվային լուսանկարներ, նյութեր, հանքագործի աշխատանքային պարագաներ և այլ նյութեր: Սրահի առաջին  ցուցադրությանը ներկայացված էր Կապանի կոմբինատի պատմությունը:

Ուրախ ենք, որ հնարավորություն ընձեռվեց ընկերությանը ևս  մասնակցություն ունենալ այս սրահի ստեղծման գործում, որը  սիրելի վայր կդառնա ոչ միայն կապանցիների, այլ նաև քաղաքի հյուրերի համար: