Աշխարհում նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման առաջին օրվանից Չաարատ Կապան ՓԲ ընկերության ղեկավարության ուշադրության կենտրոնում է հանրային առողջությունն ու աշխատակիցների անվտանգության պահպանումը, որին ուղղված ընկերությունը իրականացնում է տարատեսակ ծրագրեր Կապան համայնքում:
Հերթական նախաձեռնությունը Կապան համայնքի համար կարևոր ու առաջնայիններից է: Ընկերությունը ձեռք է բերել նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշիչ 2019-n COV igG/IgM ռապիտ թեստեր, որոնք անհատույց տրամադրվեց Կապանի բժշկական կենտրոնին՝ անհրաժեշտության դեպքում դրանք կիրառելու համայնքի բնակիչների և ընկերության աշխատակիցների համար:
Բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանի խոսքով, արագ թեստերի օգնությամբ հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը:
<<Չաարատ Կապանը կրկին հանդես է եկել այս օրերի համար կարևոր նախաձեռնությամբ, ինչի համար շնորհակալ ենք, այս աջակցությունը մեծ խնդիր է լուծելու մեր համայնքի բնակիչների համար, հանրային առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթացում>>,- նշում է Կարեն Մելքոնյանը:
Ռապիտ թեստերն ապահովում են 92 տոկոս ճշգրտություն և անհայտ հիվանդի դեպքում, որը դեռևս պարզ չէ, որ օջախից է ներգրավվել, հիվանդանոց կամ պոլիկլինիկա դիմելու դեպքում առաջնահերթ կկատարվի թեստավորում ու հնարավոր կասկածի առկայության դեպքում կարվի այլ հետազոտություններ՝ կանխելով հնարավորինս շատ թվով մարդկանց ներգրավվածությունն ու վարակվելու ռիսկերը: Թեստերը հասանելի են լինելու Կապանի պոլիկլինիկայում և հիվանդանոցում, որոնք անվճար կիրականացվեն վարակի ախտանիշ ունեցող բնակիչներին:
Ընկերությունն ախտորոշիչ թեստեր հանձնեց նաև <<Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր>> ՓԲԸ-ին: Չաարատ Կապան ընկերությունն աշխատանքներ է տանում ձեռք բերելու նոր թեստեր ևս, որոնք կրկին անվճար կտրամադրվեն բժշկական կենտրոնին:
Չաարատի ղեկավարությունը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել համաճարակի կանխարգելման ուղղված միջոցառումների իրականացմանն ուղղված ծրագրերն ու իր աշխատակիցների անվտանգությունը:
Վստահ ենք, որ համատեղ ուժերով շուտով հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակահատվածը: