Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ, ձեռնարկության ստորաբաժանումների միջև անցկացվեց թղթի թափոնի հավաքագրման մրցույթ, որին ակտիվ մասնակցություն ունեցան ընկերության աշխատակիցները։ Ընկերության ղեկավարության կողմից մասնակիցներն ու հաղթող բաժինը խրախուսվեցին: Այս տարվա ակտիվ մասնակիցը ստորգետնյա հանքի անձնակազմն է։
Ընդհանուր հավաքվել է 536 կգ թուղթ, որը հանձնվելու է թափոններ հավաքագրող և վերամշակող կազմակերպություններին։ Թուղթը կիլոգրամների վերածելով՝ աշխատակիցների ջանքերով այսօր փրկվեց 5 ծառ: Նշենք, որ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության բնապահպանության բաժինը ոչ միայն հունիսի 5-ին, այլև ամբողջ տարին իրականացնում է ընկերությունում օգտագործված թղթե թափոնների հավաքագրում և հանձնում թափոններ հավաքագրող և վերամշակող կազմակերպություններին:
Այս տարվա հավաքագրված թղթից ստացած հասույթով ձեռք է բերվելու տնկիներ, որոնք աշնանը կծառայեն ընկերության կողմից իրականացվող կանաչապատ տարածքների ընդլայնման ծրագրին: