«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունում արդեն ավանդույթ է դարձել աշխատանքային տարիքի լրանալու կապակցությամբ աշխատակիցներին վաստակած հանգստի ճանապարհել նրանց ավանդին արժանի հանդիսավոր արարողությամբ: Օրերս մեծարանքով ու գնահատանքով վաստակած հանգստի ճանապարհեցինք մեր կոլեկտիվի երկարամյա աշխատակից, տեխնիկական վերահսկողության բաժնի հարստացման արտադրանքի նմուշ պատրաստող Անահիտ Փարսադանյանին:
Կապանի քաղաքի խոշոր արդյունաբերական ընկերությունում նա տասնամյակներ է գլորել, վստահեցնում է հարազատ դարձած կոլեկտիվին ու աշխատանքային հագեցած օրերը կարոտով է հիշելու, հպարտանալու ընկերության ու կոլեկտիվի անդամների յուրաքանչյուրի հաջողություններով:
Արդյունաբերության երկարամյա աշխատակիցը նշում է, որ բացի աշխատանքով ապահովելը, Կապանի կոմբինատը եղավ նաև նրա երազած աշխատանք ունենալու գործոնը. դպրոցական տարիքից երազում էր լաբորանտ աշխատել, որն էլ իրականացրեց այստեղ:
«Ինչպես յուրաքանչյուր ոք, ով աշխատանքային ուղի է անցել հանքարդյունաբերության մեջ իր ծանրակշիռ դերն ունեցած այս ընկերությունում, այնպես էլ ես հպարտ եմ, որ աշխատանքային կենսագրությունս այստեղ եմ գրել, մեծ պոտենցիալ, բարձր մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող թիմի հետ»,- – նշում է նա:
Ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը շնորհակալություն հայտնեց Անահիտ Փարսադանյանին, ով սրտացավ վերաբերմունքն ու մասնագիտական հմտությունները բարեխղճորեն ծառայեցրել է ի նպաստ ընկերության զարգացմանը, և ամբողջ կոլեկտիվի անունից մաղթել նրան՝ առողջ ու ընտանեկան ջերմ մթնոլորտում վայելի վաստակած հանգիստը: