Այն ընտրվել է՝ ի պատիվ բուժքույրերի ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրվա, և 1974 թվականից առիթն օգտագործվում է հումանիստական այս մասնագիտության տեր անձանց շնորհավորելու, նրանց աշխատանքը կարևորելու և կրկին երախտիքի խոսքեր հղելու համար:
Օրվա առթիվ Չաարատ Կապան ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը շնորհավորել է ընկերության բժշկական կենտրոնի բուժաշխատողներին։
Դավիթ Թովմասյանը ընկերության ողջ անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել նրանց մասնագիտական առաքելությունը նվիրումով ու պատասխանատվությամբ կատարելու, աշխատակիցների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։
Մասնագիտական տոնի կապակցությամբ բուժաշխատողները ընկերության կողմից արժանացան նաև դրամական պարգևների:
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք ընկերության ամենահոգատար, ամենաուշադիր բուժքույրերին :
Հարգելի բուժքույրեր,
Գնահատանքի է արժանի ձեր նվիրական ու քրտնաջան ամենօրյա աշխատանքը: