Երկրում տիրող համաճարակային իրավիճակից ելնելով ս եպտեմբերի մեկը՝ Նոր ուսումնական տարվա մեկնարկն այս տարի տարբերվեց, հատկապես առաջին դասարանցիների համար: Օրը տոնական դարձնելու համար Չաարատ Կապանում ընկերության աշխատակիցների առաջին դասարան հաճախող երեխաների համար տոնական միջոցառում էր կազմակերպվել:
Ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն ու «Չաարատ Գոլդ Հոլդինգսի» արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը երեխաներին նվերներ հանձնեցին և հաջողություններ մաղթեցին ուսումնառության մեջ:
Այս տարի ընկերության աշխատակիցների 50 երեխա հաճախելու է առաջին դասարան:
Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը երեխաների մուտքն ընկերություն իրականցվեց՝ համաճարակային նորմերը պահպանելով և սահմանված քանակով: