Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Չաարատ Կապան ընկերության աշխատակիցներն այցելեցին Գեղանուշի նախակրթարան։
Ընկերությունը նախակրթարանի սաներին համար պատրաստել էր նվերներ և քաղցրավենիք։
Երեխաններին անակնկալը շատ ուրախացրեց, իսկ նախակրթարանի աշխատակազմը շնորհակալ էր ընկերությունից համայնքի բնակիչներին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և երեխաներին հերթական անգամ ժպիտ պարգևելու համար։
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլոր երեխաներին և մաղթում խաղաղ, ուրախ ու անհոգ մանկություն: