Նվերներ՝ հայրենականի վետերաններին

Թեպետև երկրում տիրող հետպատերազմյան ծանր օրերին, ընկերությունն ավանդույթը չխախտելով, այս տարի ևս, Ամանորին ընդառաջ այցելեցինք Կապան համայնքում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Տրամադրությունը, իհարկե, տոնական չէ, սակայն արդեն տարեցտարի պակասող հայրենականի մասնակիցներին կենդանության օրոք մեկ անգամ ևս արժևորելու ու հիշելու առիթը չէինք կարող անտեսել:
Մեր վետարաններին առողջություն և տոկունություն ենք մաղթում, նրանց սերնդակիցների սխրանքը կարևոր ուղենիշ է հանդիսացել մեր այսօրվա զինվորների համար, որոնց հերոսական պատմությունները դեռ թարմ են բոլորիս հուշերում:
Սիրելի վետերաններ,

Դուք արժանի եք խորին հարգանքի և մշտական բարձր գնահատանքի:

Փառք ու պատիվ ձեզ: