44.000.000 ՀՀ դրամի գիտակիրառական նշանակության պայմանագիր կնքվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ։
Հունիսի 5-ին Չաարատ Կապան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ստորագրել են գիտակիրառական բնույթի ծառայության մատուցման պայմանագիր: Պայմանագրի համաձայն, Պոլիտեխնիկի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից ձևավորված մասնգիտական թիմը իրականացնելու է ոսկի-բազմամետաղային հանքավայրի արմատական վերագնահատում` կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորմամբ, ինչպես նաև հանքաքարի և մետաղների պաշարների հաշվարկմամբ։Հանդիպմանը երկուստեք կարևորեցին նման համագործակցությունները, որը նպաստելու է կրթության ու գիտության որակի բարձրացմանը, ինչպես նաև օգնելու հանքարդյունաբերության համար պատրաստել որակյալ կադրեր։
Հ