Մեր աշխատակիցների ու հանրային առողջության պահպանումը շարունակում է մնալ ընկերության ուշադրության կենտրոնում և վարակի կանխարգելմանն ուղղված իրականացվող միջոցառումներն ու համաճարակային նորմերի պահպանումն օրեցօր ավելի է խստացվում: Ախտահանման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար ընկերությունը միջոցներ չի խնայում՝ կիրառելով լավագույն ախտահանիչ միջոցներն ու պարագաները:
Օրերս ձեռք ենք բերել նոր հեռահար ջերմաչափեր, որոնց օգնությամբ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունն, ամեն օր իրականացնում ենք ընկերություն մուտք գործող յուրաքանչյուր անձի ջերմաչափում: Աշխատակիցների ջերմաչափում իրականացվում է ոչ միայն աշխատանքի գալուց և գնալուց, այլ նաև աշխատանքի ընթացքում մի քանի անգամ ևս, և բարձր ջերմության դեպքում աշխատակցին չի թույլատրվում աշխատել:
Հարգելի աշխատակիցներ,
Հիշեցնում ենք, որ մեկուսացման մեջ գտնվող կամ հիվանդ աշխատողների նկատմամբ որևէ տույժ ընկերությունը չի կիրառելու: Արտակարգ դրության ընթացքում աշխատակիցն աշխատանքից չի հեռացվի և աշխատավարձը կվճարվի ամբողջությամբ: Ուստի խնդրում ենք եղեք ազնիվ և ուշադիր, և կասկածելի դեպքերի կամ կասկածվող անձանց հետ շփվելու դեպքում մեկուսացեք և մի վտանգեք ձեր ընտանիքի ու շրջապատի առողջությունը:
Առողջ եղեք: