Նոր կորոնավիրուսի պատճառով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում՝ Հայաստանի հանրապետության բոլոր դպրոցներն անցել են հեռավար ուսուցման: Սակայն տեխնիկական միջոցների բացակայության պատճառով ոչ բոլոր աշակերտներն ու մանկավարժներն ունեն ծրագրից օգտվելու հնարավորություն: Ելնելով ստեղծված իրավավիճակից «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը Սյունիքի մարզպետարանին է նվիրաբերել համակարգիչներ, որոնք կտրամադրվեն Սյունիքի մարզի այն աշակերտներին, որոնք տեխնիկական միջոցների բացակայության պատճառով դուրս են մնացել հեռավար ուսուցումից։
Արդեն մեկ ամիս է, ինչ Չաարատ Կապանը իրականացնում է տարատեսակ ծրագրեր Կապան համայնքի բնակիչների համար՝ նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված:
Այս օրերին ընկերության աշխատակիցները կացարաններ են պատրաստում նաև համայնքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար, ովքեր ծառայությունից հետո, հաշվի առնելով նրանց աշխատանքի առանձնահատկությունը և շփման ծավալները ՝ իրենց ընտանիքների անվտանգությունը ապահովելու և հնարավոր վարակը չտարածելու համար, ժամանակավորապես կապրեն այդ կացարաններում: