«Չաարատ Կապան» ՓԲ ընկերության աշխատակիցների առօրյան հետաքրքիր ու հագեցած դարձնելու, առողջ ապրելակերպն ու սպորտը խրախուսելու նպատակով ընկերությունը նախաձեռնել և իրականցրել է արտադրամասերի և բաժինների միջև անցկացվող սպորտային մրցաշարեր՝ ֆուտբոլից և բասկետբոլից: Մարզական միջոցառումների նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջացել աշխատակիցների մոտ՝ խաղերին ներգրավվելով մասնակիցներ ընկերության բոլոր բաժիններից: Թիմերի կազմում ընդգրկված էին նաև ընկերության ղեկավար կազմը:
Մրցաշարը տևեց շուրջ մեկ ամիս, որի յուրաքանչյուր խաղ անցավ հետաքրքիր ու անչափ լարված պայքարում: Թիմերը ջանք չէին խնայում հաղթական գավաթը վաստակելու համար:
Դեկտեմբերի 12-ին մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն ու լավագույն խաղացողները ընկերության տնօրենի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով ու գավաթներով:
Ֆուտբոլի մրցաշարից հաղթող թիմ ճանաչվեց Մարկշեյդերական ծառայությունը, երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Հանքի և Շինարարական աշխատանքների տեղամասի թիմերը:
Բասկետբոլից առաջին տեղի գավաթը Հանքի թիմինն է, Երկրորդ և երրորդ տեղերը՝ Հարստացուցիչ ֆաբրիկայի և Լաբորատորիայի թիմերինը:
Մրցավարների գնահատմամբ Ֆուտբոլի լավագույն դարպասապահ ճանաչվեց Արեն Զախարյանը, լավագույն խաղացող՝ Դավիթ Մարտիրոսյանը, իսկ բասկետբոլի լավագույն խաղացողը Արտյոմ Դավթյանն էր:
Ընկերության աշխատակիցների համար սպորտային մրցաշարերի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել և հետայսու այն ավելի պարբերական բնույթ կունենա: