Օրերս «Chaarat Gold Holdings»,-ի տնօրենների խորհրդի անդամ Սենդի Ստաշը երկօրյա աշխատանքային այցով Կապանում էր:
Այցի շրջանակներում նա ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի ուղեկցությամբ այցելեց ձեռնարկության արտադրական բոլոր տարածքներ, ծանոթացավ աշխատակիցների համար ստեղծված պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ընկերության բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին:
Ընկերության մենեջմենթի հետ հանդիպմանը մեր գործընկերը նրանց հետ կիսվեց աշխատանքային իր հարուստ փորձով, հանդես եկավ մի շարք առաջարկություններով։
Սենդին ունի ավելի քան 35 տարվա միջազգային գործադիր և ոչ գործադիր խորհրդում աշխատելու փորձ: Նրա մասնագիտական կարիերան ներառում է առաջատար պաշտոններ ընդհանուր կառավարման, բնապահպանական և սոցիալական կառավարման, խոշոր նախագծերի, առևտրային բանակցությունների, ինժեներական և արտադրական, մատակարարման շղթայի կառավարման, առողջապահության, անվտանգության և բնապահպանության, արտաքին գործերի ոլորտներում ինչպես էներգետիկայի, այնպես էլ ապարների արդյունահանման բնագավառում: Կրթությամբ լինելով նավթի ինժեներ, նա առաջին կանանցից էր, ով աշխատել է որպես հորատման ինժեներ Հյուսիսային Ամերիկայի տարբեր վայրերում: