ՀՀ կառավարության որոշմամբ 2008 թվականից սեպտեմբերի 4-ը նշվում է որպես Փրկարարի օր։ Օրվա կապակցությամբ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն ու Չաարատ Գոլդ Հոլդինքսի արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը շնորհավորեցին ընկերությունում ծառայություններ մատուցող լեռնափրկարարների թիմին։
Մասնագիտական օրվա կապակցությամբ, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար ընկերությունը խրախուսել է փրկարարների ողջ անձնակազմին դրամական պարգևներով։
Փրկարարի մասնագիտության կարևորությունը նաև մեր ընկերության անխափան աշխատանքի մասն է կազմում։ Ընկերության լեռնափրկարարների թիմի ամենօրյա չընդհատվող ծառայությունը մեր աշխատակիցների անվտանգ աշխատանքի ապահովման երաշխիքն է, որը մեր գործընկերները կատարում են գերազանց։
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և բոլոր փրկարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում՝ առողջություն, անվտանգ աշխատանք և մասնագիտական հաջողություններ։
Սիրելի փրկարարնե’ր, թող ձեր մասնագիտական ունակություններն ու պատրաստվածությունն օգտագործվի միայն ուսումնական վարժանքների ժամանակ։
Շնորհակալ ենք ձեզ, ձեր կատարած աշխատանքի համար։