Տեխնիկական միջոցների արդիականացումը շարունակվում է

Չաարատ Կապանում տեխնիկական միջոցների արդիականացման ծրագիրն արդեն իրականություն է: Վերջերս արդեն շահագործման ենք հանձնել    ստորգետնյա հանքարդյունաբերական բեռնվածքի ժամանակակից 2 բեռնաթափիչ FL07 և  ստորգետնյա հանքարդյունահանման բեռնատար FT 20 տեխնիկական միջոցները:  Վերջիններս գերժամանակակից են, անվտանգ և հարմարավետ:

Արտադրության արդյունավետության  բարձրացմանն համար հարստացուցիչ ֆաբրիկան ևս վերազինվեց ժամանակակից սարքավորումներով: Ձեռք է բերվել  նոր հիդրոցիկլոն 400-ը, որի մեջ  ներառված  է 1 բաժանարար 6 հիդրոցիկլոն: Այն  մոդեռնիֆիկացված է, դասակարգչի դեր  ունի, նպաստում է  մանրացման աստիճանի բարձրացմանը:

Մեզ համար կարևոր է  անվտանգ և հարմարավետ աշխատանքային պայմաններ ապահովել  մեր աշխատակիցների համար, որին ուղղված  ընկերությունը շարունակելու է  իրականացնել տեխնիկական միջոցների վերազինման  ծրագրեր և առաջիկայում ևս  ընկերության տեխնիկական պարկը կհամալրվեն արդիականացված, հարմարավետ և  անվտանգ մեքենաներով: