2023 թվականի նոր ուսումնական տարում Կապանը կունենա նոր նախակրթարան

Չաարատ Կապանի ֆինանսավորմամբ Կապան համայնքի Լեռնագործների 16 հասցեում ընթացող  նախակրթարանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին․ ներկա պահին ընթանում են ներքին հարդարման աշխատանքները։    Քաղաքի գործող 12  մանկապարտեզները գերծանրաբեռնված խմբերով են աշխատում։ Նոր նախակրթարան ունենալը վերջին տարիներին օրակարգային հարց էր դարձել համայնքի համար,   որի գործարկմամբ շուրջ 150 երեխայի հաճախելիության հարց է լուծվելու, ստեղծվելու են աշխատատեղեր ու ամենակարևորը կապանցի երեխաների դաստիարակության ու ժամանցի համար կլինեն լավագույն պայմանները։  Այն  որպես նոր տեխնոլոգիաներով կառուցված շինություն  եզակիներից է տարածաշրջանում,  այստեղ  մանրակրկիտ մտածված է յուրաքանչյուր մանրուք,  որպեսզի երեխաները հաճույքով այցելեն նախակրթարան։

https://fb.watch/gSRfptNVcF/

Ծրագրի համար ընկերությունը  տրամադրել է  շուրջ 230  միլիոն դրամ  ՝ Կապան համայնքի հետ կնքած սոցիալ -տնտեսական համագործության  շրջանակներում։

Սա ընկերության կարևորագույն ներդրումներից  է, որի կյանքի կոչման համար  ընկերությունը միջոցներ չի խնայել, որպեսզի կապանցի փոքրիկների   ունենան  բարեկեցիկ պայմաններ։