Ընկերության առողջապահության և արտադրական անվտանգության բաժնի ինժեներների ամենօրյա աշխատանքների պարտադիր մաս են կազմում նաև արտադրական տարածքներ կատարվող ստուգայցերը. Այն իրականացվում է ՝ բացահայտելու հնարավոր վտանգները, գնահատելու ռիսկերը, ի հայտ եկած խախտումներն անմիջապես վերացնելու կամ նվազագույնին հասցնելու, եթե հնարավոր չէ այն սեղմ ժամկետում վերացնել:
Աշխատանքների անվտանգ կատարման համար վերահսկողությունն իրականացվում է օրվա բոլոր ժամերին՝ գիշեր ու ցերեկ: Անվտանգության նկատառումներից ելնելով արտադրական տարածքներում պարտադիր իրականացվում է աշխատակիցների բուժզննում, ինչպես նաև տրանսպորտային միջոցների նախահերթափոխային ստուգում: