Հանքի տարեկան արտադրողականությունը կազմում է 600,000 տ/տարի: Արդյունահանման գործընթացի հետևանքով գոյացած դատարկ ապարներն օգտագործվում են հանքում որպես հետլիցք և  պոչամբարի պատվարի բարձրացումն ապահովելու համար:

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքի աշխատանքային ռեժիմը սահմանվում է.

  • Տարեկան աշխատանքային օրերի թիվը՝ 365,
  • Աշխատանքային հերթափոխների թիվը՝ 3,
  • Մեկ հերթափոխի տևողությունը՝ 7 ժամ:
  • Յուրաքանչյուր հերթափոխից հետո տրվում է 1 ժամ՝ օդափոխության համար։

Հարստացուցիչ ֆաբրիկա

Հարստացուցիչ ֆաբրիկան (ՀՖ) նախատեսված է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի հանքաքարի վերամշակման համար: Հանքաքարն ունի բարդ հանքային բաղադրություն: Հիմնական հանքակազմող միներալներն են` խալկոպիրիտ, սֆալերիտը, գալենիտը, պիրիտը: Առկա են նաև ազնիվ մետաղներ: Դատարկ ապարների միներալները ներկայացված են քվարցով և կարբոնատներով:

Հանքաքարի ջարդման ցիկլ

Հանքավայրից հանքաքարը բերվում է և կուտակվում հանքաքարի շտեմարանում։ Հանքաքարում ամենախոշոր կտորի չափը 700 մմ է: Շտեմարանից հանքաքարն ապարաբարձիչի միջոցով տրվում է կենտրոնական կամ բազմամետաղային ջարդման տեղամասերին։

Կենտրոնական ջարդման տեղամաս

Ջարդումն իրականացվում է  3 փուլով՝ խոշոր այտային ջարդիչ, միջին կոնային ջարդիչ և մանր կոնային ջարդիչ։
Մանր կոնային ջարդիչից ժապավենային փոխակրիչներով հանքաքարը տեղափոխվում է ՀՖ-ի գլխավոր մասնաշենքի ընդունման շտեմարան:

Բազմամետաղային ջարդման տեղամաս

Ջարդումն իրականացվում է 2  փուլով խոշոր այտային ջարդիչ և միջին կոնային ջարդիչ։
Միջին կոնային ջարդիչից հանքաքարը ժապավենային փոխակրիչով նույնպես տեղափոխվում է ՀՖ-ի գլխավոր մասնաշենքի ընդունման շտեմարան։

Հանքաքարի մանրացման ցիկլ

Ջարդված հանքաքարը մինչև 25 մմ խոշորությամբ գլխավոր մասնաշենքի ընդունման շտեմարանից ժապավենային փոխակրիչով տրվում է ձողային աղացամեքենա: Հանքաքարը դասակարգվում է ուղղաձիգ  հիդրոցիկլոններում, որի ավազները տրվում են առաջին փուլի գնային աղացամեքենա, այն հիդրոցիկլոնի հետ աշխատում է փակ ցիկլով։Հիդրոցիկլոն 500-ի սլիվը տրվում է միջցիկլային ֆլոտացիային, որից պոչերը տրվում են դասակարգման՝  հիդրոցիկլոն 400-ին ։ Հիդրոցիկլոնի ավազները տրվում են  երկրորդ փուլի գնդային աղացամեքենա, որը հիդրոցիկլոնի հետ աշխատում է փակ ցիկլով։ Հիդրոցիկլոնի սլիվը համարվում է պատրաստի ապարախյուս՝ ֆլոտացիայի համար։

 

Հիդրոցիկլոնի ավազները տրվում են  երկրորդ փուլի գնդային աղացամեքենա, որը հիդրոցիկլոնի հետ աշխատում է փակ ցիկլով։ Հիդրոցիկլոնի սլիվը համարվում է պատրաստի ապարախյուս՝ ֆլոտացիայի համար։

Cu-ի ֆլոտացման նկարագրությունը

Մանրացման բաժնի պատրաստի ապարախյուսում,  Zn-ի միներալը ռեագենտների միջոցով ճնշվում  է և տրվում է Cu-ի ֆլոտացման բաժին՝հիմնական և ստուգիչ ֆլոտացիայի: Ֆլոտացումն իրականանում է PИФ-25 ֆլոտոմեքենաներում: Հիմնական ֆլոտացման խտանյութն հիդրոցիկլոնների միջոցով դասակարգվում է, որտեղից էլ հիդրոցիկլոնի սլիվը  տրվում է եռաստիճան վերամաքրման և հասնում պահանջվող որակին։ Իսկ ավազները տրվում են վերամանրացման ցիկլի գուռ, այնտեղից էլ պոմպերով տրվում վերամանրացման աղացամեքենայի մեջ, որը հիդրոցիկլոնի հետ աշխատում է փակ ցիկլով։

Zn-ի ֆլոտացման նկարագրությունը

Պղնձի ստուգիչ ֆլոտացման պոչերը տրվում են ցինկի հիմնական և ստուգիչ ֆլոտացման՝ նախօրոք ակտիվացնելով ճնշված Zn-ի միներալը։ Ցինկի հիմնական ֆլոտացման խտանյութն ուղարկվում է եռաստիճան վերամաքրման, իսկ ստուգիչ ֆլոտացման պոչերը համարվում են թափոնային և  ուղղվում են Գեղանուշի պոչամբար:

Ջրազրկման գործընթաց (խտացում և քամում)

Պղնձի և ցինկի խտանյութերի ջրազրկման գործընթացը բաղկացած է երկու մասից` խտացում և ֆիլտրում: Խտանյութերը վերամաքրումից հետո ինքնահոս տեղափոխվում են խտացման ծայրամասային հաղորդակով խտացուցիչ: Խտացված արգասիքը ջրազրկվում է  թմբուկային վակուում ֆիլտրի կամ պրես ֆիլտրերի միջոցով:
Ջրազրկումից հետո խտանյութը ինքնահոս տրվում է պատրաստի արտադրանքի պահեստ, այնտեղից էլ գրեյֆերային բարձիչի միջոցով բեռնավորվում և ուղարկվում սպառողին: