2021 թվականի ընկերության ֆինանսավորմամբ իրականացվող սոցիալական կարևորագույն ծրագրերից է վերջին պատերազմի հետևանքով անօթևան մնացած բազմազավակ ընտանիքներին կացարանով ապահովելը։
Ծրագրի շրջանակներում արդեն 7 շահառու ընտանիքի համար գնվել և նրանց է տրամադրվել անշարժ գույք։ Տները ձեռք են բերվել Կապան համայնքի գյուղական բնակավայրերում՝ հողատարածքի հետ միասին։ Օրերս այցելեցինք շահառու ընտանիքներին, ծանոթացանք նրանց կարիքներին ու կենսապահովման պայմաններին։
Նշենք, որ ծրագիրը իրականացվում է Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և դեռևս ընթացքի մեջ է։ Մինչև այս տարվա վերջ ևս մեկ ընտանիք կունենան իր սեփական կացարանը։