Մայիսի 12-ը նշանավորվում է որպես բուժքույրերի միջազգային օր։

«Չաարատ Կապան» ՓԲԸ -ն 2019 թվականից բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության ակտիվներից մեկն է։ Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով։Արտադրում է ոսկու խտանյութ՝ արծաթի և պղնձի, ցինկի խտանյութ՝ ոսկու և արծաթի պարունակություններով:Հանքի տարեկան արտադրողականությունը կազմում է 600,000 տոննա:Ընկերությունն ունի 1001 աշխատակից, իսկ ընկերությանը ծառայություններ մատուցող գործընկեր կապալառու կազմակերպություններում աշխատում է 500-ից ավելի մարդ։«Չաարատ Կապան»-ում միջին աշխատավարձը կազմում է շուրջ 448,000 ՀՀ դրամ։Վճարված հարկեր և պարտադիր այլ վճարներ՝ 6,128,601,805 ՀՀ դրամ։
Ամանորի նախաշեմին Չաարատ Կապանը ավանդույթ է դարձրել իրականացնել սոցիալական մի շարք ծրագրեր՝ հատկապես Կապան համայնքի փոքրիկների համար։
Տոների կապակցությամբ ընկերության աշխատակիցներն այցելեցին Գեղանուշ բնակավայր, որի փոքրիկ բնակիչները Չաարատ Կապանի կողմից ստացան ամանորի նվերներ։
Ընկերությունը ամանորի նվերներ տրամադրեց նաև վերջին պատերազմում զոհված ընկերության աշխատակցների երեխաներին ու նրանց հարազատներին։
Հիմնովին վերանորոգվել է Կապան քաղաքից Գեղանուշ տանող ճանապարհի այն հատվածը, որը նախկին ծրագրից դուրս էր մնացել։
Չաարատ Կապանի ֆինանսավորմամբ Կապան համայնքի Լեռնագործների 16 հասցեում ընթացող նախակրթարանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին․ ներկա պահին ընթանում են ներքին հարդարման աշխատանքները։ Քաղաքի գործող 12 մանկապարտեզները գերծանրաբեռնված խմբերով են աշխատում։ Նոր նախակրթարան ունենալը վերջին տարիներին օրակարգային հարց էր դարձել համայնքի համար, որի գործարկմամբ շուրջ 150 երեխայի հաճախելիության հարց է լուծվելու, ստեղծվելու են աշխատատեղեր ու ամենակարևորը կապանցի երեխաների դաստիարակության ու ժամանցի համար կլինեն լավագույն պայմանները։ Այն որպես նոր տեխնոլոգիաներով կառուցված շինություն եզակիներից է տարածաշրջանում, այստեղ մանրակրկիտ մտածված է յուրաքանչյուր մանրուք, որպեսզի երեխաները հաճույքով այցելեն նախակրթարան։
Ծրագրի համար ընկերությունը տրամադրել է շուրջ 230 միլիոն դրամ ՝ Կապան համայնքի հետ կնքած սոցիալ -տնտեսական համագործության շրջանակներում։
Սա ընկերության կարևորագույն ներդրումներից է, որի կյանքի կոչման համար ընկերությունը միջոցներ չի խնայել, որպեսզի կապանցի փոքրիկների ունենան բարեկեցիկ պայմաններ։
ՀՀ կառավարության որոշմամբ 2008 թվականից սեպտեմբերի 4-ը նշվում է որպես Փրկարարի օր։ Օրվա կապակցությամբ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն ու Չաարատ Գոլդ Հոլդինքսի արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը շնորհավորեցին ընկերությունում ծառայություններ մատուցող լեռնափրկարարների թիմին։
Մասնագիտական օրվա կապակցությամբ, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար ընկերությունը խրախուսել է փրկարարների ողջ անձնակազմին դրամական պարգևներով։
Փրկարարի մասնագիտության կարևորությունը նաև մեր ընկերության անխափան աշխատանքի մասն է կազմում։ Ընկերության լեռնափրկարարների թիմի ամենօրյա չընդհատվող ծառայությունը մեր աշխատակիցների անվտանգ աշխատանքի ապահովման երաշխիքն է, որը մեր գործընկերները կատարում են գերազանց։
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և բոլոր փրկարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում՝ առողջություն, անվտանգ աշխատանք և մասնագիտական հաջողություններ։
Սիրելի փրկարարնե’ր, թող ձեր մասնագիտական ունակություններն ու պատրաստվածությունն օգտագործվի միայն ուսումնական վարժանքների ժամանակ։
Շնորհակալ ենք ձեզ, ձեր կատարած աշխատանքի համար։