«Chaarat Gold Holdings»-ի գլխավոր գործադիր տնօրեն Մայք Ֆրեյզերը այցելել էր Կապան։ Մայք Ֆրեյզերի այցը Չաարատ Կապան ճանաչողական էր, նա Chaarat Gold Holdings խմբին է միացել այս տարվա հունվարի 17-ից։
Այցի ընթացքում Մայք Ֆրեյզերը Չաարատ Գոլդ Հոլդինքսի արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերի և Չաարատ Կապան ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի ուղեկցությամբ այցելեց ընկերության արտադրական՝ ստորգետնյա և վերգետնյա տարածքներ, ծանոթացավ ձեռնարկության գործունեության ընթացքին, տեխնիկական հագեցվածությանը, աշխատանքային պայմաններին։
Ընկերության աշխատակիցների հետ անցկացված ճանաչողական հանդիպումների ընթացքում Մայք Ֆրեյզերը ներկայացրեց իր գործունեության առաջնահերթությունները, Չաարատ Գոլդ Հոլդինգսի առաջիկա ծրագրերն ու անելիքները։
«ՈՒրախ եմ, որ միացել եմ Չաարատի թիմին և կարծում եմ՝ համատեղ ուժերով կարողանալու ենք հաջողություններ արձանագրել մեր ընկերության գործունեության մեջ։ Շնորհակալ եմ Չաարատ Կապան ընկերության բոլոր աշխատակիցներին իրենց կատարած ամենօրյա աշխատանքի ու ջերմ ընդունելության համար,- իր խոսքում նշեց Մայք Ֆրեյզերը։ Նա հանդիպումների ընթացքում վստահեցրեց, որ ընկերությունը շարունակելու է իրականացնել ծրագրեր Կապան համայնքի բնակիչների բարեկեցության համար։
«Մենք, գործունեություն իրականացնելով Կապանում , նաև գիտակցում ենք, որ ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագայի համար պետք է աշխատենք, սրտացավորեն մոտենանք համայնքի խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված մեր աջակցությունն առաջարկենք։ Ուստի բոլորս պետք է մեր աշխատանքով նպաստենք, որ համայնքի համար իրականցվող ծրագրերն ու ներդրումները տարեցտարի ավելանան»,- նշեց նա։
Հանդիպումների ընթացքում ընկերության ղեկավար անձնակազմն ու աշխատակիցները ևս ողջունեցին Մայք Ֆրեյզերին և որպես թիմի անդամ պատրաստակամություն հայտնեցին միասին համատեղել փորձն ու գիտելիքները՝ ի նպաստ ընկերության առաջընթացի։