«Chaarat Gold Holdings»-ի տնօրենների խորհրդի այցը Կապան

Օրերս «Chaarat Gold Holdings»,-ի տնօրենների խորհրդի նախագահ Մարտին Անդերսոնի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Կապանում էր:
Խորհրդի անդամները, տարեկան 4 անգամ, նույն կազմով հավաքվում են խորհրդի ընդհանուր ժողովին, որի ընթացքում ամփոփվում են հոլդինգսի տվյալ եռամսյակի աշխատանքները, տրվում՝ նոր ծրագրերի մեկնարկը:

«Chaarat Gold Holdings»,-ի տնօրենների խորհրդի հերթական նիստն անցկացվեց «Չաարատ Կապան» ՓԲԸ-ում:
Այցի շրջանակներում պատվիրակության անդամներն եղան ստորգետնյա հանքում, այցելեցին ձեռնարկության արտադրական բոլոր տարածքներ, ծանոթացան աշխատակիցների համար ստեղծված պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ընկերության բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին: