Ընկերության բնապահպանական գործունեության առաջնահերթություններից է՝
- արտանետումների նվազեցում և առաջացած թափոնների թվի կրճատում
- բնական ռեսուրսների ծախսի կրճատում
- միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում և ներդրում
- կենսաբազմազանության պահպանություն
- ջերմոցային գազերի արտանետումների վերահսկողություն
- ISO 14001:2015 ստանդարտների պահանջներով սահմանվող գործող բնապահպանական մենեջմենթի համակարգի անընդհատ բարելավում
Ջրի պահպանություն
Ջրային ավազանի պահպանության նպատակով ընկերության հիմնական ռազմավարությունն է առավելագույնն ապահովել ջրի երկրորդային օգտագործում՝ ջրային ռեսուրսների ծախսը նվազեցնելու նպատակով, նաև նվազեցնել արտանետումները։ Ջրային ռեսուրսների օգտագործման, ինչպես նաև ջրային ավազան արտանետումների դեպքում ընկերությունն առաջնորդվում է ՀՀ օրենսդրության նորմատիվային ակտերով սահմանված և Ընկերությանը տրամադրված ջրօգտագործման թույլտվության նորմերով։
Ընկերությունը մշտական հետևողականությամբ իրականացնում է ջրօգտագործման ցանցի բարելավմանն ուղղված հետևյալ գործողություններ՝
- տեխնիկական ջրօգտագործման քանակների նվազեցում և մատակարարման համակարգի բարելավում,
- պոչամբարի պարզվածքի օգտագործում տեխնոլոգիական գործընթացում,
- հանքաջրերի լոկալ մաքրում և երկրորդային օգտագործում տեխնոլոգիական գործընթացում,
- ինֆիլտրացիոն ջրերի երկրորդային օգտագործում տեխնոլոգիական գործընթացում,
- ջրային ավազան արտանետումից առաջ հոսքաջրերի մեխանիկական և ադսորբցիոն մաքրում և վերահսկողություն․
- արտաթողման կետի պարբերական մոնիթորինգ,
- արտաթողման կետի գետ ազդեցության օբյեկտ՝ Նորաշենիկ գետի, պարբերական մոնիթորինգ,
- ջրային ավազանի հնարավոր ազդեցության գոտիների մակերևութային և ստորգետնյա ջրերի մոնիթորինգ,
- հոսքաջրերի մաքրման ոլորտի լավագույն փորձի ուսումնասիրում և կիրառում,
Օդի պահպանություն
Մթնոլորտային օդի աղտոտման հետ կապված ընկերության հիմնական նպատակն է նվազեցնել արտանետվող
գազերում աղտոտիչների՝ փոշու և այլ գազերի, քանակությունը։ Ընկերությունը մշտական հետևողականությամբ իրականացնում է մթնոլորտային օդ արտանետումների բարելավմանն ուղղված հետևյալ գործողություններ՝
- ջարդման տեղամասում օդափոխման համակարգի վրա տեղադրված փոշու որսման համար տեղակայանքներ,
- բացօդյա տեղամասերում փոշու աղբյուրների նվազեցման լավագույն փորձի ուսումնասիրություն և համապատասխան միջոցառումների կազմակերպում
- ջերմոցային գազերի արտանետման մոնիթորինգ և միջոցառումների մշակում՝ նվազեցման ուղղությամբ,
- ընկերության տարածքում և տարածքից դուրս՝ հնարավոր ազդեցության գոտում, օդի որակի մոնիթորինգ
Թափոնների կառավարում
Արտադրության և սպառման թափոնների շրջակա միջավայր աղտոտման հավանականությունը նվազեցնելու համար Ընկերությունը գործում է տվյալ ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրական ակտերով և թափոնների կառավարման սեփական ընթացակարգերով։ Մշտական հետևողականությամբ իրականացվում է թափոնների կառավարման բարելավմանն ուղղված հետևյալ գործողություններ՝
- թափոնների տեսակավորված կուտակում և հանձնում վերմշակման լիցենզավորված ընկերություններին,
- գոյացած դատարկ ապարների ամբողջ ծավալի տեղակայում ստորգետնյա հանքում և օգտագործում շինարարական նպատակներով,
- հանքահարստացման գործընթացում առաջացած պոչերի կուտակում պոչամբարում և պոչամբարի շահագործման խիստ վերահսկողություն,
- թափոնների առաջացման, տեղակայման, ժամանակավոր պահման և հանձման վերահսկողություն։
Շրջակա միջավայրի որակի վերահսկում
Ընկերությունը գիտակցում է իր պատասխանատվությունը շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության հետ կապված և իրականացնելով շրջակա միջավայրի որակի մշտադիտարկումներ և ստացված արդյունքների վերլուծություն պատրաստ է կազմակերպել միջոցառումներ այդ ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մշտադիտարկումները իրականացվում են հետևյալ ուղղություններով՝
- ջրային ավազանի հնարավոր ազդեցության գոտիների մակերևութային և ստորգետնյա ջրերի մոնիթորինգ,
- հնարավոր ազդեցության գոտիներում օդային ավազանի մոնիթորինգ,
- հնարավոր ազդեցության գոտիներում հողի որակի մոնիթորինգ,
- հնարավոր ազդեցության գոտիներում կենսաբազմազանության մոնիթորինգ,
- հնարավոր ազդեցության գոտիներում աղմուկի մակարդակի մոնիթորինգ։
Բնապահպանական Մենեջմենթի Համակարգ
Ընկերությունում ներդրված Բնապահպանական Մենեջմենթի Համակարգը (ԲՄՀ) կոչված է ուսումնասիրելու և վերլուծելու ընկերության կողմից շրջակա միջավայրին հասցվող վնասի ցանկացած ուղղություն։ Բնապահպանական խնդիրների նվազեցման գրավական է հանդիսանում ստորև ներկայացված մոտեցումները, որոնցով առաջնորդվում է ընկերությունը՝
- կառավարման լծակներն ուղղել խոշոր բնապահպանական խնդիրների վրա և միաժամանակ չանտեսել փոքր բնապահպանական խնդիրների հնարավոր ռիսկերը,
- հստակ գործողություններով ձևավորված բնապահպանական կառավարման պլան, որը ունակ կլինի լուծել հիմնական բնապահպանական խնդիրները,
- բնապահպանական միջոցառումների և գործողությունների շարունակական զարգացում, որոնք ամրագրված կլինեն բնապահպանական կառավարման պլանում: