
Ընկերության աշխատանքների իրականացման հաջողության գրավականը հմուտ և արհեստավարժ աշխատակիցների թիմ ունենալն է։ Ընկերության յուրաքանչյուր ձեռքբերման ետևում բարձրորակ, փորձառու և պատասխանատու մասնագետների թիմային աշխատանքի արդյունքն է։

Մեր թիմի յուրաքանչյուր անդամ իր անհատական ներդրումն ունի ընկերության գործունեության մեջ: Ընկերությունում յուրաքանչյուր աշխատակից հնարավորություն ունի մասնագիտական հաջողությունների հասնել և ստեղծել հաջողակ կարիերա:


Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը կազմակերպության կադրային քաղաքականությունն է, որը ներառում է սկզբունքների, նպատակների և պատկերացումների ամբողջություն և երկարատև հեռանկարում որոշում է (կամ կանխորոշում) կադրերի հետ աշխատանքի բովանդակությունը և ուղղությունը:


Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի հիմնական գործառույթներն են՝
- անձնակազմի հավաքագրում և հարմարեցում /ադապտացում/,
- անձնակազմի գնահատում,
- անձնակազմի վերապատրաստում և զարգացում,
- կարիերայի պլանավորում,
- ներքին աշխատանքային հարաբերությունների կարգավորում,
- աշխատանքային պրոցեսների նախագծում և վերլուծություն,
- աշխատանքային փաստաթղթերի կազմում,
- կատարողականի հիմնական ցուցանիշների գնահատում:
