Ընկերությունը գիտակցում է իր գործունեության ընթացքում հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և կրում լիակատար պատասխանատվություն:

Ընկերության բնապահպանական գործունեության առաջնահերթություններից է ՝

  • արտանետումների նվազեցում և առաջացած թափոնների թվի կրճատում
  • բնական ռեսուրսների ծախսի կրճատում
  • միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում և ներդրում
  • կենսաբազմազանության պահպանություն
  • ջերմոցային գազերի արտանետումների վերահսկողություն
  • ISO 14001:2015 ստանդարտների պահանջներով սահմանվող գործող բնապահպանական մենեջմենթի համակարգի անընդհատ բարելավում

2019-20 թվականին շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման հիմնական նախագծերից են՝

  • Հետագա շահագործման ընթացքում Գեղանուշի պոչամբարի պատվարի ամրության հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու համար կայունությունը ապահովելու և ջրի մաքրման համակարգի բարելավման ուղղությամբ նախագծերի մշակում, որի աշխատանքներին ընկերությունը ներգրավել է նաև Միջազգային խորհրդատվական «SRK» ընկերությանը:
  • Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի տեխնիկական նախագծի բարելավում, բնապահպանական, արտադրական անվտանգության և միջոցների արդյունավետ օգտագործման տեսանկյունից.