Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է

Այսօր աշխարհի շատ երկրներում նշում են Բուժքույրերի միջազգային օրը: Մայիսի 12-ն ընտրվել է՝ ի պատիվ բուժքույրերի ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրվա, և 1974 թվականից առիթն օգտագործվում է հումանիստական այս մասնագիտության տեր անձանց շնորհավորելու, նրանց աշխատանքը կարևորելու և կրկին երախտիքի խոսքեր հղելու համար:
Առիթը օգտագործելով, Չաարատ Կապան ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն ու «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերության արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը շնորհավորել են ընկերության բժշկական կենտրոնի բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Դավիթ Թովմասյանը ընկերության ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել նրանց բարեխիղճ աշխատանքի համար և վստահեցրել, որ յուրաքանչյուրի կատարած աշխատանքը կարևորվում ու գնահատվում է։
Մասնագիտական տոնի կապակցությամբ բուժաշխատողները ընկերության կողմից արժանացան նաև դրամական պարգևների: