Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Չաարատ Կապան ընկերության աշխատակիցներն այցելեցին Գեղանուշի նախակրթարան։ Ընկերությունը նախակրթարանի սաներին համար պատրաստել էր նվերներ և քաղցրավենիք։ Երեխաններին անակնկալը շատ ուրախացրեց, իսկ նախակրթարանի աշխատակազմը շնորհակալ էր ընկերությունից համայնքի բնակիչներին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և երեխաներին հերթական անգամ ժպիտ պարգևելու համար։ Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլոր երեխաներին և մաղթում խաղաղ, ուրախ ու անհոգ մանկություն: